Տուարեգ ապստամբները նոր հարված են հասցրել Մալիում․ հաղորդվում է ռուսական ուղղաթիռի խոցման մասին

Մալիի հյուսիսում գործող «Ազավադի ազատագրման ճակատ» (FLA) ապստամբական խմբավորումը հայտարարել է, որ վերահսկողության տակ է վերցրել Աներֆիս քաղաքը և շարունակում է հարձակումը Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Աֆրիկյան կորպուսի» և Մալիի բանակի դիրքերի ուղղությամբ։

AFP գործակալության փոխանցմամբ՝ ռուս զինծառայողները շարունակում են վերահսկել քաղաքի ռազմական ճամբարը, սակայն շրջակայքում մարտերը դեռ շարունակվում են։

Ապստամբները նաև հայտարարել են, որ դարանակալել են ռուս վարձկանների և մալիացի զինվորականների շարասյունը։ Բաց աղբյուրների հետախուզությամբ (OSINT) զբաղվող վերլուծաբանների տվյալներով՝ մարտերի ընթացքում, նախնական տեղեկություններով, խոցվել է «Աֆրիկյան կորպուսի» մեկ ուղղաթիռ, ինչպես նաև ոչնչացվել է մի քանի միավոր ռազմական տեխնիկա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment