Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Այլևս չպետք է լսեմ և տեսնեմ բացատրություններ, թե ինչու որևէ մի շինարար պատշաճ կերպով չի իրականացրել իր կահավորումը։ Հիմա ձեր ձեռքին կան գործիքներ, որ պատշաճ կերպով կազմակերպեք, որ ամբողջ քաղաքով բոլոր շինհրապարակները պատշաճ կահավորված լինեն», – ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մինչև տարվա վերջ ձեզ ժամանակ։ Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու»,- ասել է նա և հավելել, որ մարդիկ քաղաքում մինչև տարեվերջ չտեսնեն մի շինհրապարակ, որ խնդրահարույց է։