ԱՄՆ հետախուզությունը օգնել է ուկրաինական զինվորականներին մշակել անօդաչու թռչող սարքերի երթուղիներ՝ ռուսական ՀՕՊ-ը շրջանցելու և Ռուսաստանի տարածքում հարվածներ հասցնելու համար, հաղորդել է «The Financial Times»-ը՝ հղում անելով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաներին։
Հոկտեմբերին FT-ն հաղորդել է, որ ԱՄՆ-ն նաև նշել է Կիեւի համար հարվածելու առաջնահերթ թիրախներ։ Թերթի աղբյուրը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը անվանել է «գործիք», որը ԱՄՆ-ն կարող է օգտագործել Ռուսաստանի տնտեսությունը խաթարելու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կարգավորման մղելու համար։
FT-ն ընդգծել է, որ արևմտյան վերլուծաբանները Կիեւի «անօդաչու թռչող սարքերի արշավը» հաջողված են համարում։ Ռուսաստանի իշխանությունները պնդում են, որ Ուկրաինան ռազմական հաջողություններ չունի։ Մի քանի օր առաջ Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի կառավարության նվաճումների մասին պնդումները միայն «Ռուսաստանի ձեռնտու են»։
Ռուսական նավթավերամշակման գործարանները պարբերաբար դառնում են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի թիրախ։ Հունիսին Մոսկվայի նավթավերամշակման գործարանը երկու անգամ հարձակման էր ենթարկվել։