Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը շարունակում է փայլուն ելույթները Երևանում անցկացվող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում՝ երկրորդ խաղում 109:56 հաշվով վստահ հաղթանակ տանելով Ջիբրալթարի հավաքականի նկատմամբ։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Էնթոնի Սարգսյանը, որը գրանցել է 37 արդյունավետության գործակից (EFF)։ Սարգսյանը վաստակել է 22 միավոր, կատարել է 13 ռեբաունդ և 6 արդյունավետ փոխանցում։
Բարձր արդյունավետությամբ աչքի է ընկել նաև Դմիտրի Հաճյանը, որը գրանցել է 27 արդյունավետության գործակից (EFF), վաստակել է 23 միավոր, կատարել է 3 ռեբաունդ և 4 արդյունավետ փոխանցում։
Հայաստանի Մ16 հավաքականը մրցաշարի երրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 8-ին՝ ժամը 19:00-ին, Սպորտի կառավարման կենտրոնում՝ մրցելով Մալթայի հավաքականի դեմ։
Մուտքն ազատ է։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: