ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News
Այս պահին լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։
Այս մասին հայտնում է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը:
Հիշեցնենք, որ վաղ առավոտից խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը: