ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News
Ուրարտուն նույն Արարատյան թագավորությունն է։ 24News-ի «Անուշադրության կենտրոն» հաղորդաշարի եթերում ասաց ուրարտագետ Սարգիս Այվազյանը։
«Ուրարտու» անունը հույն պատմիչներին անծանոթ էր, փոխարենը հայտնի էր «Արմենիա»-ն։ Հերոդոտոսն իր աշխատությունում գրում է տարածաշրջանի պետությունների և ժողովուրդների մասին, սակայն «Ուրարտու» անունը չի հիշատակում. երկիրն անվանում է Արմենիա», – նշել է բանախոսը և հավելել. «Ուրարտուն բաբելոներեն և էլամերեն անվանումն է Արմենիայի, հայկական թագավորության, որի հունարեն անվանումը Արմենիա է»։
Անդրադառնալով ուրարտերենի և հայերենի առնչություններին՝ Սարգիս Այվազյանն ասաց. «Ուրարտերենը հայերեն է, և լեզվի ընդհանրությունները դրա վառ ապացույցն են»։
Պատասխանելով «Անուշադրության կենտրոն» հաղորդաշարի հարցին՝ մարդու և կենդանու տարբերության մասին, ուրարտագետն ասաց. «Մարդը կենդանուց տարբերվում է բանականությամբ և հիշողությամբ. ձուկը կարճ հիշողություն ունի և կարող է մոռանալ մեկ ժամ առաջ իրեն սպառնացող վտանգը, մինչդեռ մարդու դեպքում այդպես չէ, կամ առնվազն այդպես չպետք է լինի»,- ասաց ուրարտագետը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Տեր-Գուլանյան
–00—ՅՄ