Հյուսիսատլանտյան դաշինքի ապագա գոյությունը երաշխավորված չէ․

Հյուսիսատլանտյան դաշինքի ապագա գոյությունը երաշխավորված չէ, հայտարարել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ՆԱՏՕ-ն հավերժ գոյություն կունենա», – ասել է Ստոլտենբերգը Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում։

Այնուհետև նա կոչ է արել ՆԱՏՕ-ի եվրոպական երկրներին ավելացնել իրենց պաշտպանական ծախսերը՝ այդպիսով, նրա խոսքով, փորձելով կանխել Միացյալ Նահանգների դուրս գալը դաշինքից։

«Նման միջոցառումներից մեկը մեր պաշտպանական ծախսերի ավելացումն է։ Սա մեծացնում է այն հավանականությունը, որ Միացյալ Նահանգները կկատարի իր պարտավորությունները, և եթե նրանք դա չանեն, ապա այս քայլը կատարելն ավելի կարևոր է», – հայտարարել է Ստոլտենբերգը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment