Բաժանորդագրվել
Պատահարի վերաբերյալ ահազանգը ստացվել է ժամը 17։15-ին։
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Սևան խոշորացված համայնքի Դդմաշեն բնակավայրում քաղաքացին էլեկտրահարվել է և մահացել։
Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Պատահարի վերաբերյալ ահազանգը ստացվել է ժամը 17։15-ին։
Մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 34-ամյա Նվեր Բ․-ն է, ով ժամը 16։40-ի սահմաններում Դդմաշեն բնակավայրի 1-ին փողոցի նրբանցքներից մեկում հատակի բետոնապատումից հետո ուղղորդիչ մետաղական խողովակը բարձրացնելու ժամանակ այն կպցրել է բարձրավոլտ լարին, ինչի արդյունքում հոսանքահարվել է և հիվանդանոցի ճանապարհին մահացել։