Արտակարգ դեպք՝ Երևանում․ քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով անցել էր վտանգավոր եզրագիծն ու սպառնում էր ցած նետվել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19։40-ի սահմաններում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջով անցնելիս նկատում է, որ այնտեղ հավաքված են փրկարարներ, պարեկներ, շտապօգնության բժիշկներ ու համայնքային ոստիկաններ, ովքեր զրուցում են են մի քաղաքացու հետ, ով անցած է լինում կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնալիս է լինում իրեն ցած նետել։

Տ․ Ավինյանը մոտենում է այդ քաղաքացուն և կարճ զրույց ունենալուց հետո կարողանում է նրան համոզել, որպեսզի նա վտանգավոր եզրագծից անցնի անվտանգ վայր, որից հետո այդ քաղաքացուն ուղեկցում են շտապօգնության ավտոմեքենան։

Leave a comment