Կոչ եմ ուղղում Վեհաժողովին՝ Հայաստանում իրականացնել «ժողովրդավարության» մոնիտորինգ․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը այսօր Նիդերլանդների Հաագայում ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ 33-րդ վեհաժողովում՝ կատարելով հետևյալ հիմնական շեշտադրումները․

Մեր պատասխանատվությունները չեն ավարտվում միայն զարգացումները փաստագրելով կամ դրանք մերժելով։

Ադրբեջանի կողմից իրականացված Արցախի էթնիկ զտումը և Արցախի պատմամշակութային ժառանգության շարունակական ոչնչացումը հետևանք է միջազգային հանրության կողմից անհրաժեշտ քայլերի բացակայության։

ՀՀ խորհրդարանական ընտրությունները ներկայացվում էին որպես աշխարհաքաղաքական ընտրության համար պայքար։

Մինդեռ հայ ընտրողների մեծամասնությունը մերժեց Հայաստանին պարտադրվող զիջումները, ժողովրդավարության դեմ իրականացված հանցագործությունները, խորացող բռնապետական ռեժիմը, քաղաքական ձերբակալություններն ու քաղաքական հետապնդումները,

Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ հակասահմանադրական հարձակումները։

Ուստի, ես կոչ եմ ուղղում Վեհաժողովին՝ Հայաստանում իրականացնել «ժողովրդավարության» մոնիտորինգ, Բաքվից պահանջել ապօրինաբար կալանավորված բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը, ապահովել Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պաշտպանությունը և վերահաստատել նրա բնիկ բնակչության երաշխավորված վերադարձի իրավունքը։

Սա պարզապես բարոյական հրամայական չէ, այլ նաև իրավական պարտավորություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment