Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող նավթային և ռազմական օբյեկտներին. Զելենսկի
Ուկրաինան Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող նավթային և ռազմական օբյեկտներին ԱԹՍ հարվածներ է հասցրել, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածել են նավահանգստի նավթային ենթակառուցվածքներին, որոնք եկամուտ են ապահովում Ռուսաստանի ռազմական գործողությունների ֆինանսավորման համար, ինչպես նաև խոցել են Կրոնշտադտը՝ կարևոր ռազմական թիրախ, որը գտնվում է Ուկրաինայի պետական սահմանից ավելի քան 850 կմ հեռավորության վրա»,- հայտնել է Ուկրաինայի նախագահը:
Նախօրեին էլ Ուկրաինայի Սումի քաղաքում ռուսական հարվածի հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել է 27 մարդ: