ՌԴ–ն, Իրանը և ՉԺՀ–ն կարող են հարթակ ստեղծել պատժամիջոցներին հակազդելու համար. Մեդվեդև

https://arm.sputniknews.ru/20260704/rdn-irany-ev-chzhhn-karvogh-en-hartak-steghtsel-patzhamijvocnerin-hakazdelu-hamar-medvedev-104175870.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1c/103936968_341:0:3072:2048_1920x0_80_0_0_ff4367a069e9e748adc40d637c7a0503.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, չինաստան, դմիտրի մեդվեդև, պատժամիջոցներ

ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, չինաստան, դմիտրի մեդվեդև, պատժամիջոցներ

Բաժանորդագրվել

Մեդվեդևը հիշեցրել է, որ նման միավորման ստեղծման գաղափարն առաջին անգամ հնչել է մի քանի տարի առաջ Սանկտ Պետերբուրգում կայացած համաժողովում:

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հնարավոր է համարել պատժամիջոցների տակ գտնվող պետությունների գործողությունների համակարգման համար միջազգային հարթակի ստեղծումը՝ անօրինական սահմանափակող միջոցներին հակազդելու նպատակով:

Լրագրողների այն հարցին` արդյոք հնարավոր է, որ «պատժամիջոցների տակ գտնվող պետությունների համայնք» ստեղծվի, Մեդվեդևը պատասխանել է, որ նման հարթակը կարող է միավորել Ռուսաստանին, Իրանին, Չինաստանին և այլ երկրներին՝ պատժամիջոցներին հակազդելու համատեղ մոտեցումներ մշակելու համար:

«Մենք կարող ենք քննարկել ինչ-որ պայմանագրի կամ առնվազն հարթակի ստեղծման գաղափարը, որտեղ պատժամիջոցների ենթարկված պետությունները կարող են ընդհանուր դիրքորոշումներ մշակել։ Հնարավոր է՝ խոսքը կարող էր վերաբերել նաև պատասխան միջոցների ներդրմանը։ Դա վերաբերում է Ռուսաստանին, Իրանին, իսկ այժմ նաև Չինաստանին, որը նույնպես ենթարկվել է պատժամիջոցների», – ասել է Մեդվեդևը։

Նա հիշեցրել է, որ նման միավորում ստեղծելու գաղափարն առաջին անգամ հնչել է մի քանի տարի առաջ Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական համաժողովում։ Մեդվեդևի խոսքով՝ նման նախաձեռնությամբ հանդես է եկել Իրանի արդարադատության նախարարը Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելուց հետո:

Մեդվեդևը նաև նշել է, որ ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից սահմանափակող միջոցներ են կիրառվել նաև մի շարք այլ պետությունների նկատմամբ: Նրա կարծիքով՝ նման պատժամիջոցներն անօրինական են և համատեղ հակազդեցություն են պահանջում։

ԵՄ խորհուրդը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Leave a comment