Քաղցկեղի բուժման որ ծառայաություններն ու ինչ չափով են ներառված ապահովագրության փաթեթում․ Ավանեսյան

Քաղցկեղի բուժման որ ծառայաություններն ու ինչ չափով են ներառված ապահովագրության փաթեթում․ Ավանեսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ապահովագրությունը ամեն ինչ չի ծածկում, ծածկում է որոշակի ծառայություններ, որոշակի քանակական սահմանափակումով։ Այս մասին 6-րդ Հայկական ուռուցքաբանական կոնգրեսի շրջանակում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին, թե քաղցկեղի ախտորոշման և բուժման կոնկրետ որ ծառայություններն են ներառված պարտադիր ապահովագրության փաթեթում։

Նախարարը նախ նշեց, որ Հայաստանում քաղցկեղով պայմանավորված մահացությունը երկրորդ տեղում է, և «շատ կարևոր էր, որ հենց այս ուղղությամբ ծառայությունները ավելի հասանելի դառնան մարդկանց համար և ֆինանսական բեռը թեթևացվի»։

«Այս առումով մենք ներառել ենք փաթեթում թե սկրինինգային հետազոտությունները՝ կրծքագեղձի մամոգրաֆիկ հետազոտություն, կոլոռեկտալ քաղցկեղի հետ կապված թեստային հետազոտություն և արգանդի վզիկի քաղցկեղի հետ կապված ՄՊՎ նորագույն թեստային հետազոտություն։ Ներառում է նաև հայտնաբերման, ախտորոշման հետ կապված հետազոտական ծառայություններ, վիրաբուժական և, իհարկե, քիմիաթերապևտիկ դեղամիջոցներ, բայց սա չի նշանակում, որ Հայաստանում առկա ամբողջ ծավալը ներառված է փաթեթի մեջ», – ասաց նա։

Հարցին, թե կոնկրետ ինչ սահմանափակումներ կան փաթեթում, նախարարը թվարկեց՝ ապահովագրությամբ կփոխհատուցվեն ճառագայթային բուժման 24 սեանս, տարեկան մինչև 1,2 մլն դրամի քիմիաթերապիա, պոզոիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիայի մեկ հետազոտություն՝ 50 տոկոս համավճարով։

«Քաղցկեղի հետ կապված ՄՌՏ ու ԿՏ հետազոտությունների թիվը դեռ երկուսն է, բայց կտեսնենք առաջիկայում նաև վիճակագրական տվյալներով և ուղեցույցներով ինչքանն է անհրաժեշտ», – ասաց նա։

Leave a comment