Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի իշխանությունները կփակեն Թեհրանի օդային տարածքը Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության ժամանակ։ Այս մասին հայտարարել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Հոսեյն Պուրֆարզանեն` ըստ IRIB լրատվական գործակալության։
«Երկուշաբթի՝ հեղափոխության նահատակ առաջնորդի հուղարկավորության օրը, Թեհրանի օդային տարածքը լիովին կփակվի»,- ասել է նա։
Խամենեիին հարգանքի տուրք մատուցել ցանկացող մարդկանց մեծ թվի պատճառով Իրանի իշխանությունները փոփոխություններ են կատարել հասարակական տրանսպորտում։
Թեհրանի մետրոյի և ավտոբուսային արագընթաց տարանցիկ գծերը կաշխատեն շուրջօրյա՝ ուրբաթ առավոտից մինչև բոլոր սգո արարողությունների ավարտը։