Լոռու մարզի բնակիչ 55-ամյա Ռազմիկ Մ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Տաշիրի խճուղում վրաերթի է ենթարկել 8-ամյա Դ․ Ա․-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ սանավիացիայով տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։