Հայաստանի համայնքների միության կանոնադրության փոփոխությունը կնպաստի գործունեության արդյունավետության բարձրացմանը. ՏԿԵ նախարար


ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:


 


Համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանի, Միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանի և համայնքապետների մասնակցությամբ նախ քննարկվել է Միության կողմից վերջին 6 ամսում իրականացված աշխատանքը։


 


Նախարարը կարևորել է ՏԿԵ նախարարության ու Համայնքների միության հետ սերտ համագործակցությունը։


 


Նախարարի խոսքով Հայաստանի համայնքների միության կանոնադրության փոփոխությունը կնպաստի միության գործունեության արդյունավետության բարձրացմանը և նոր որակի կբարձրացնի միության աշխատանքը։


 


Խուդաթյանն անդրադարձել է նաև առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրություններին և վստահություն հայտնել, որ այդ ընտրությունների արդյունքները կարտահայտեն քաղաքացիների ազատ կամքը։

Դիտումների քանակ4

Leave a comment