Խոսքը Newsader Foundation-ի, Baltic Centre for Media Excellence-ի, Stichting Global Rights Compliance Foundation-ի, «Չեչենական կովկասյան մուհաջիրների փոխօգնության և համերաշխության ասոցիացիայի», «Աջակցության մեդիածառայության» և American Coalition for Ukraine-ի մասին է։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ՌԴ արդարադատության նախարարությունը 6 նոր կազմակերպություն է ավելացրել այն օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների ցանկում, որոնց գործունեությունը ՌԴ տարածքում ճանաչվել է անցանկալի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով գերատեսչությանը։
Համապատասխան ռեեստրում ներառվել են լիտվական Newsader Foundation-ը, լատվիական Baltic Centre for Media Excellence-ը (BCME` «Զանգվածային լրատվության միջոցների զարգացման բալթյան կենտրոն»), նիդեռլանդական Stichting Global Rights Compliance Foundation-ը (GRC` «Իրավունքների պահպանման համաշխարհային հիմնադրամ»), Թուրքական «Չեչենական կովկասյան մուհաջիրների փոխօգնության և համերաշխության ասոցիացիան» (Kafkasder), գերմանական «Աջակցության մեդիածառայությունը» (Helpdesk Media gUG), և ամերիկյան American Coalition for Ukraine-ը (ACU` «Ամերիկյան կոալիցիա հանուն Ուկրաինայի»)։
Ավելի վաղ ՌԴ գլխավոր դատախազությունը բոլոր այս կազմակերպությունների գործունեությունը Ռուսաստանի Դաշնության տարածքում ճանաչել էր անցանկալի։