Իրանը բանակցություններ է սկսել Ճապոնիային նավթ վաճառելու համար․ Reuters

Իրանը բանակցություններ է սկսել ճապոնական ընկերություններին նավթ վաճառելու համար, հաղորդել է Reuters-ը` հղում անելով իրանական և արևմտյան աղբյուրներին:

 

Տոկիոն իրանական նավթ չի ներմուծել 2018 թվականից։

Հրապարակման համաձայն՝ ճապոնացի նավթի գնորդները նաև հույս ունեն, որ Միացյալ Նահանգները կերկարաձգի իրանական նավթային գործողությունների թույլտվությունը, որը ուժի մեջ է մինչև օգոստոսի 21-ը։ Նրանք նաև հույս ունեն Պարսից ծոցով նավերի անվտանգ անցման վրա։

Ճապոնիան ամբողջությամբ դադարեցրել էր Իրանից նավթ գնելը 2018 թվականին՝ ԱՄՆ-ի կողմից Թեհրանի դեմ պատժամիջոցները խստացնելուց կարճ ժամանակ անց։ Սա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ԱՄՆ-ի՝ միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին։ Հարավային Կորեան, Հնդկաստանն ու ԵՄ երկրները նույնպես դադարեցրել էին իրանական նավթի ներմուծումը։ Այդ ժամանակվանից ի վեր Չինաստանը դարձել էր հում նավթի հիմնական գնորդը։

Leave a comment