Ես մասնակից չեմ եղել ծեծկռտուքին, բայց քննադատում եմ բռնությունը. Շենգավիթի թաղապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

03.07.2026 | 16:45

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանը, անդրադառնալով Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքին, Factor TV-ի հետ զրույցում նշեց, որ ինքը մասնակից չի եղել, սակայն անձամբ դատապարտում է բռնությունը։

Հարցին՝ արդյոք միջադեպի մասնակից պաշտոնյաները պետք է հրաժարական տան, Շենգավիթի վարչական շրջանի ղեկավարը պատասխանեց, որ նման գնահատական տալ չի կարող։ Անդրադառնալով իր պաշտոնավարման ընթացքում իրականացված աշխատանքներին՝ Գաբրիելյանը նշեց, որ շուրջ ութ ամիս է, ինչ ղեկավարում է վարչական շրջանը։ Նրա խոսքով՝ ավարտին են հասցվում 2024 թվականին նախատեսված ծրագրերը, միաժամանակ մեկնարկել են 2025 թվականի նախագծերը։

Նա տեղեկացրեց, որ նախատեսվում է ստանալ երկու խորքային հորի շահագործման թույլտվություն՝ կանաչապատ տարածքների ոռոգման խնդիրը լուծելու համար։ Բացի այդ, Շենգավիթում հիմնանորոգվում և կառուցվում է 13 բակ՝ նոր խաղահրապարակներով և մարզասարքերով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան

Leave a comment