Իրանը զգուշացրել է ռազմական պատասխանի մասին, եթե ԱՄՆ-ն խախտի իր պարտավորությունները

Բանակցային գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտում կհանգեցնի Իրանի կողմից ռազմական պատասխանի։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մաջիդ իբն ալ-Ռեզան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եթե մենք տեսնենք հակառակորդի կողմից իր պարտավորությունների որևէ խախտում բանակցությունների ընթացքում, մենք կպատասխանենք մարտի դաշտում», – նշել է նա իրանական պետական հեռարձակող ընկերությանը տված մեկնաբանությունում։

«Իրանի Իսլամական Հանրապետությունն ունակ է միաժամանակ և՛ բանակցություններ վարել, և՛ դիմակայության մեջ մտնել», – հավելել է իբն ալ-Ռեզան։

Leave a comment