https://arm.sputniknews.ru/20260703/rd-shukajum-hajkakan-apranqnerin-arag-pvokharinum-en-adrbejanakan-apranqnery-tsarukjan-104144919.html
ՌԴ շուկայում հայկական ապրանքներին արագ փոխարինում են ադրբեջանական ապրանքները. Ծառուկյան
ՌԴ շուկայում հայկական ապրանքներին արագ փոխարինում են ադրբեջանական ապրանքները. Ծառուկյան
Sputnik Արմենիա
Ծառուկյանի խոսքով` եթե Հայաստանը բախվի լուրջ դժվարությունների ու լուրջ մարտահրավերների, որոնց ճանապարհով արդեն գնում է, ապա տուժելու են բոլորը։ 03.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-03T16:40+0400
2026-07-03T16:40+0400
2026-07-03T16:46+0400
արտահանում
գագիկ ծառուկյան
արևմուտք
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
հայաստան
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103411462_113:142:1689:1029_1920x0_80_0_0_40ae40d68c92bf77bc6587a248697884.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Այսօր ռուսական շուկայում հայկական ապրանքներին շատ արագ փոխարինում են ադրբեջանական ապրանքները։ Այս մասին հայտարարել է գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Նա նշել է` իրեն ուղղակի ապշեցնում են տնտեսության մասին Հայաստանի պատկերացումները։«Մենք հասել ենք նրան, որ նույնիսկ տնտեսությունն ենք բաժանում ռուսամետ-արևմտամետի։ Սա նորմալ չէ։ Գիտե՞ք` հիմա ինչ է կատարվում ռուսական շուկայում։ Հայկական ապրանքների տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները։ Ու մինչ մենք զբաղված ենք ինքնախաբեությամբ, իրական տնտեսությունը կարող է փլուզվել։ Մեր իրական գյուղացին կարող է հայտնվել չքավորության եզրին, մեր իրական գործարարը կարող է սնանկանալ, մեր իրական բյուջեն կարող է լուրջ պրոբլեմներ ունենալ, տնտեսության իրական ճյուղեր կարող են ուղղակի ոչնչանալ»,–նշել է Ծառուկյանը։Նա վստահ է, որ այս ամենին հանարավոր էր հասնել միայն միասնական երկիր չլինելու, միասնական խնդիրների զգացողություն չունենալու պատճառով։ Ըստ քաղաքական գործչի` նույնիսկ ընտրություններից հետո իրավիճակը Հայաստանում չի հանդարտվում, քանի որ Հայաստանում իրական լավ փոփոխություններ հնարավոր են այն ժամանակ, երբ բոլորը կգիտակցեն, որ գտնվում են մեկ ընդհանուր նավի մեջ։Ծառուկյանն ամենամեծ խնդիրների աղբյուրը անտարբերությունն է համարում։ Նրա խոսքով` եթե Հայաստանը բախվի լուրջ դժվարությունների ու լուրջ մարտահրավերների, որոնց ճանապարհով արդեն գնում է, ապա տուժելու են բոլորը։Հիշեցնենք` հունիսի 9–ին հայտնի դարձավ, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 290–րդ հոդվածի 3–րդ մասի 2–րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը)։Ավելի ուշ պարզվեց` Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը պետականացնելու գործընթաց է սկսվել, իսկ Երևանի քաղաքապետարանը գործարարին պատկանող «Մուլտի Ուելնես» ընկերությանը ծանուցում է ուղարկել կառուցապատման իրավունքի պայմանագրից հրաժարվելու մասին։ Ընկերությունը նախազգուշացվել է, որ մեկ ամսվա ընթացքում պետք է հողամասը և շինությունը վերադարձնի Երևան համայնքին։
արևմուտք
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103411462_176:132:1650:1237_1920x0_80_0_0_42c05e7c81334de35b6e107faefd305e.jpg.webp
արտահանում, գագիկ ծառուկյան, արևմուտք, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, տնտեսություն
արտահանում, գագիկ ծառուկյան, արևմուտք, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, տնտեսություն
Ծառուկյանի խոսքով` եթե Հայաստանը բախվի լուրջ դժվարությունների ու լուրջ մարտահրավերների, որոնց ճանապարհով արդեն գնում է, ապա տուժելու են բոլորը։
Մայիսի 22–ին Ռոսսելխոզնադզորը ժամանակավորապես սահմանափակեց Հայաստանից Ռուսաստան ծաղկային արտադրանքի, մայիսի 30-ից` թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրումը։ Հունիսի 2-ից սահմանափակվեց նաև կորիզավոր պտուղների և խաղողի, հուլիսի 3-ից` խնձորի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։ Գերատեսչությունում որոշումները բացատրում են հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։Ընդ որում, Ռուսաստանը մնում է հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան, որին բաժին է ընկնում արտահանման ավելի քան 90 %-ը։
«Մենք հասել ենք նրան, որ նույնիսկ տնտեսությունն ենք բաժանում ռուսամետ-արևմտամետի։ Սա նորմալ չէ։ Գիտե՞ք` հիմա ինչ է կատարվում ռուսական շուկայում։ Հայկական ապրանքների տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները։ Ու մինչ մենք զբաղված ենք ինքնախաբեությամբ, իրական տնտեսությունը կարող է փլուզվել։ Մեր իրական գյուղացին կարող է հայտնվել չքավորության եզրին, մեր իրական գործարարը կարող է սնանկանալ, մեր իրական բյուջեն կարող է լուրջ պրոբլեմներ ունենալ, տնտեսության իրական ճյուղեր կարող են ուղղակի ոչնչանալ»,–նշել է Ծառուկյանը։
Նա վստահ է, որ այս ամենին հանարավոր էր հասնել միայն միասնական երկիր չլինելու, միասնական խնդիրների զգացողություն չունենալու պատճառով։ Ըստ քաղաքական գործչի` նույնիսկ ընտրություններից հետո իրավիճակը Հայաստանում չի հանդարտվում, քանի որ Հայաստանում իրական լավ փոփոխություններ հնարավոր են այն ժամանակ, երբ բոլորը կգիտակցեն, որ գտնվում են մեկ ընդհանուր նավի մեջ։
«Իմ մասին ասում էին, թե ընտրական պրոցես եմ մտել ունեցվածքս փրկելու համար։ Իրականում լրիվ հակառակն է. ես հրաժարվել եմ ինձ համար հանդարտ, անհոգ կյանքից՝ ունենալով միայն մեկ նպատակ՝ օգնել իմ երկրին։ Կարող էի շատերի նման մի կողմ քաշվել, մտածել միայն իմ ունեցվածքի մասին։ Բայց ես այդ մարդը չեմ. երբ տեսնում եմ, որ իմ երկիրը լուրջ խնդիրների առաջ է կանգնած, չեմ կարող ասել՝ դա ինձ չի հետաքրքրում, դա ինձ չի վերաբերում»,–նշել է նա։
Ծառուկյանն ամենամեծ խնդիրների աղբյուրը անտարբերությունն է համարում։
Նրա խոսքով` եթե Հայաստանը բախվի լուրջ դժվարությունների ու լուրջ մարտահրավերների, որոնց ճանապարհով արդեն գնում է, ապա տուժելու են բոլորը։
Ավելի ուշ պարզվեց` Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը պետականացնելու գործընթաց է սկսվել, իսկ Երևանի քաղաքապետարանը գործարարին պատկանող «Մուլտի Ուելնես» ընկերությանը ծանուցում է ուղարկել կառուցապատման իրավունքի պայմանագրից հրաժարվելու մասին։ Ընկերությունը նախազգուշացվել է, որ մեկ ամսվա ընթացքում պետք է հողամասը և շինությունը վերադարձնի Երևան համայնքին։