Պատանիների աշխարհի առաջնությանը Հայաստանը կմասնակցի երկու մարզիկով


Պատանիների աշխարհի առաջնությանը Հայաստանը կմասնակցի երկու մարզիկով: Կոլումբիայի Կալի քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը կմասնակցեն Հարություն Ավետիսյանը (79 կգ) և Ալեն Զուրաբյանը (94 կգ): Պատանեկան հավաքականի ավագ մարզիչը Երվանդ Կիրակոսյանն է, երկրորդ մարզիչը` Արսեն Թամրազյանը: Այս մասին տեղեկացնում են Ծանրամարտի ֆեդերացիայից:


 


79 կգ քաշային Հարություն Ավետիսյանը մրցահարթակ դուրս կգա հուլիսի 10-ին՝ ժամը 00:30-ին:


 


Իսկ 94 կգ քաշային Ալեն Զուրաբյանը` հուլիսի 11-ին՝ ժամը 22:00-ին:

Դիտումների քանակ7

Leave a comment