Մոլդովայի վարչապետ Ալեքսանդր Մունտյանուն հրաժարական է տվել։ Նա այս մասին հայտարարել է իր ֆեյսբուքյան գրառմամբ։
«Այն պահին, երբ հասկանում եմ, որ այլևս չեմ կարող իրականացնել մանդատս իմ սկզբունքներին և համոզմունքներին համապատասխան, որոշում եմ հրաժարական տալ», – գրել է նա։
Նա այս պաշտոնին էր 2025 թվականի հոկտեմբերի 31-ից․ վարչապետի հրաժարականի հարցը նախկինում չէր քննարկվել, ուստի նրա հրաժարականի մասին հայտարարությունը անսպասելի էր։
Նշվում են, որ այս որոշումը կարող է կայացված լինել նախագահ Մայա Սանդուի հետ կառավարությունում կադրային քաղաքականության շուրջ ունեցած կոնֆլիկտի պատճառով։ Նախագահ Մայա Սանդուն, խոսելով վարչապետի հրաժարականի մասին, նշել է, որ նրանց միջև լուրջ տարաձայնություններ չկան, և որ վարչապետը պաշտոնը թողնելու որոշումը կայացրել է ինքնուրույն։
«Նա լիակատար ազատություն ուներ ղեկավարելու կառավարությունը, ինչպես որ նպատակահարմար էր համարում։ Նա որոշեց հեռանալ», – ընդգծեց Սանդուն։