ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (03.07-08.07.2026թ.)
Երևան քաղաքում՝
Հուլիսի 3-ի ուշ երեկոյան, 4-8-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և անպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 4-ի երեկոյան, 5-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 3-ին կեսօրից հետո, 4-8-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 4-7-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին`արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-ի ցերեկը, կբարձրանա 1-2 աստիճանով, հուլիսի 4-6-ին՝ ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Երևան քաղաքի հուլիսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 39.0°6 (2021թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա 8.1°C (1957թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 24.8°C