ՀՀ կառավարությունից հայտնել են, որ զրուցակիցները կարեւորել են խաղաղության, կայունության եւ տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված հետեւողական քայլերի իրականացումը։
Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնել ԻԻՀ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ՝ ընդգծելով, որ «Հայաստանը կիսում է Իրանի ժողովրդի վիշտը»։
«Նախագահ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան ժամանելու համար։ Նա նշել է, որ Իրանը բարձր է գնահատում դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ Հայաստանի կառավարության որդեգրած դիրքորոշումը եւ ցուցաբերած մարդասիրական աջակցությունը»,- ասվում է կառավարության հաղորդագրությունում։
Փաշինյանը եւ Իրանի նախագահը կարեւորել են տարածաշրջանային համագործակցության քայլերը
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թեհրանում քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր։