ԵՄ 450 միլիոնանոց շուկան բարձր գնային սեգմենտի շուկա է. Նիկոլ Փաշինյան


Քաղաքական մակարդակում կարող ենք արձանագրել, որ արտահանման խնդիրը լուծված է, կառավարության նիստում հայտարարել է վարչապետը, հստակեցրել՝ սա շատ էական և շրջադարձային պահ է, որոշակի ապրանքախմբեր ԵՄ կարտահանվեն և կներկրվեն առանց մաքսատուրքի, այսինքն՝ ազատ առևտրի ռեժիմով:


Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԵՄ 450 միլիոնանոց շուկան բարձր գնային, բայց նաև բարձր ստանդարտների շուկա է։ Պետության ղեկավարը նշել է, որ մասնավոր հատվածին պետք է իրազեկել, թե ինչպես են աշխատում ԵՄ շուկա դուրս գալու մեխանիզմները:

Leave a comment