11-ամյա տղան մեքենայիով մխռճվել է բուդդայական վանականների շարասյան մեջ ու uպանել առնվազն 8-ին (տեսանյութ 18+)

Թաիլանդում 11-ամյա տղան գողացել է ծնողների մեքենան ու վրաերթի ենթարկել բուդդայական վանականների շարասյանը։

Ըստ Թաիլանդի իշխանությունների՝ միջադեպը տեղի է ունեցել Մուկդահան նահանգում՝ Լաոսի հետ սահմանի մոտ, Բանգկոկից 600 կմ հեռավորության վրա։ 35 վանականներ և 5 աշխարհականներ կրոնական երթի շրջանակներում քայլել են այդ տարածքի ճանապարհով, երբ պիկապը հանկարծակի կտրուկ շրջադարձ է կատարել ու բախվել նրանց։

Տեսախցիկի կադրերում երևում է, թե ինչպես են վանականները մեկ շարքով քայլում ճանապարհի եզրով, նախքան մեքենայի բախվելը։

Առնվազն 8 վանական մահացել է, իսկ մյուսները վիրավորվել են։

Leave a comment