https://arm.sputniknews.ru/20260702/aleqsandr-kvochubaevi-nkatmamb-datarany-meghadrakan-verdikt-e-kajacrel-104076324.html
Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել
Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել
Sputnik Արմենիա
Կոչուբաևը մեղադրվում է դատավորի, դատախազի և քննիչի մասնագիտական գործունեության հետ կապված՝ նրանց մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու համար։ 02.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-02T12:11+0400
2026-07-02T12:11+0400
2026-07-02T12:11+0400
ալեքսանդր կոչուբաև
փաստաբան
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1b/72774411_0:0:1600:901_1920x0_80_0_0_6769dee673368bae7d2d225b19bf4351.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, ավարտվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վերաբերյալ քրեական գործի դատաքննությունը, մեղադրական վերդիկտ է կայացվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Քրեական դատարանից։Նշենք, որ դատավորը որոշումը դեռ չի հրապարակել։ Ավելի վաղ դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ վերդիկտ կայացնելու համար։ Հիշեցնենք, որ Ալեքսանդր Կոչուբաևը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատավորի, դատախազի և քննիչի մասնագիտական գործունեության հետ կապված՝ նրանց մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու համար։ Ըստ մեղադրանքի՝ 2025 թվականի հոկտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարված հրապարակմամբ նա, անդրադառնալով Մկրտիչ Սրբազանի կալանավորմանը վերաբերող քրեական վարույթին, քննիչների, հսկող դատախազի և կալանավորման որոշում կայացրած դատավորի վերաբերյալ օգտագործել էր արտահայտություններ, որոնք, մեղադրող կողմի գնահատմամբ, արատավորել էին նրանց պատիվն ու արժանապատվությունը և վնաս պատճառել իրավունքներին ու օրինական շահերին։Հոկտեմբերի 16-ին իրավապահները Կոչուբաևին բերման ենթարկեցին Շենգավիթի դատարանից։ Հոկտեմբերի 17-ին փաստաբանին 2 ամսով կալանավորեցին։ Այդ ընթացքում ծննդաբերությունից հետո Կոչուբաևի կնոջ առողջական վիճակը վատացել էր, ինչի առնչությամբ Կոչուբաևի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվեց բացակայելու արգելքով։ Դա էլ վերացվեց դեկտեմբերի 12-ին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1b/72774411_176:0:1600:1068_1920x0_80_0_0_1fadefb670691ad95d16e630b1dc4ec4.jpg.webp
ալեքսանդր կոչուբաև, փաստաբան, դատարան
ալեքսանդր կոչուբաև, փաստաբան, դատարան
Կոչուբաևը մեղադրվում է դատավորի, դատախազի և քննիչի մասնագիտական գործունեության հետ կապված՝ նրանց մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու համար։
Նշենք, որ դատավորը որոշումը դեռ չի հրապարակել։ Ավելի վաղ դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ վերդիկտ կայացնելու համար։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Կոչուբաևը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատավորի, դատախազի և քննիչի մասնագիտական գործունեության հետ կապված՝ նրանց մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու համար։
Ըստ մեղադրանքի՝ 2025 թվականի հոկտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարված հրապարակմամբ նա, անդրադառնալով Մկրտիչ Սրբազանի կալանավորմանը վերաբերող քրեական վարույթին, քննիչների, հսկող դատախազի և կալանավորման որոշում կայացրած դատավորի վերաբերյալ օգտագործել էր արտահայտություններ, որոնք, մեղադրող կողմի գնահատմամբ, արատավորել էին նրանց պատիվն ու արժանապատվությունը և վնաս պատճառել իրավունքներին ու օրինական շահերին։