Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Տեսանյութեր
Քաղաքականություն

Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն (տեսանյութ)

Ես գիտեմ, որ Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից, համարյա տնտեսական բռնությանը սահմանամերձ։ Բայց վստահ եղեք, երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն առաջ է գալիս, քայլ է անում, ասաց Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Շուտով դուք կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո՝ օգնելու ամրացնել ձեր առևտուրը։ Սա վերջնական մասն է այն 52 միլիոն օժանդակության փաթեթի, որ մենք քննարկեցինք մեր հեռախոսազանգում հունիսի սկզբին։

Երկրորդը՝ մենք առաջարկ ենք ներկայացնում, այսպես կոչված, ինքնավար առևտրային միջոցներին, ինչը կազատականացնի արտահանումների մոտ 80%-ը դեպի ԵՄ։ Ձեր առևտրի 80%-ը մեզ հետ այժմ սակագների ենթակա չի լինի»,- ասաց նա։

«Մենք կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ուղղված են ռուսական շուկա, և դրանք ուղարկել ԵՄ միասնական շուկա՝ 450 միլիոն սպառողների։ Այս միջոցը կբացի Եվրոպայի դռները Հայաստանի համարյա 99% թարմ գյուղմթերքի համար, նաև 90% ձեր խմիչքների և ոգելից խմիչքների արտահանման համար ԵՄ միասնական շուկա»,- նշեց ֆոն դեր Լայենը։

Leave a comment