Վենեսուելայում ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի: Ավելի քան 11 000 մարդ վիրավորվել է:
Ըստ Ազգային ժողովի նախագահի՝ վենեսուելացի և օտարերկրյա փրկարարներն ու կամավորները փլատակներից դուրս են բերել գրեթե 6500 մարդու:
7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժերը տեղի են ունեցել հունիսի 24-ին՝ գրեթե 40 վայրկյան տարբերությամբ: Դրանց հաջորդել է 780-ից ավելի հետցնցում:
Դիտումների քանակ9