Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ հուլիսը Հայաստանում ամռան ամենաշոգ ամիսներից մեկն է:

Հուլիս ամսվա կլիմայական պայմանների ձևավորման վրա մեծապես ազդում են արևադարձային լայնություններից ներթափանցող տաք և չոր օդային զանգվածները, որոնք իրենց հետ բերում են օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում։ Ցիկլոնային գործունեությունը հանրապետության տարածքում զգալիորեն նվազում է, ինչի արդյունքում հունիս ամսվա համեմատ հուլիսին զգալիորեն նվազում է տեղումների քանակը։

1935 թվականից իրականացվող դիտարկումների տվյալների համաձայն ՝ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել է 20․5 °C, իսկ ամենազովը՝ 1946 թվականին՝ 14․6 °C միջին ամսական ջերմաստիճանով։

Ամենախոնավ հուլիսը դիտվել է 1939 թվականին, երբ տեղումների քանակը կազմել է 126 մմ, իսկ ամենաչորը՝ 1978 թվականին՝ 5․1 մմ տեղումների քանակով։

Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ 1935-2025 թթ․ժամանակահատվածում հուլիս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․7 °C-ով, իսկ տեղումների քանակը նվազել են մոտ 15%-ով կամ 7 մմ-ով։

Leave a comment