Շարունակում ենք միասին պայքարել յուրաքանչյուր գոլի համար. Առա՛ջ, «Ինտեր». Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է իտալական գրանդի հետ գործող պայմանագրի երկարաձգմանը։

«Իմ գույները, իմ տունը։

Շարունակում ենք միասին պայքարել յուրաքանչյուր գոլի համար։ Առա՜ջ, «Ինտեր»»,- սոցիալական ցանցերում գրել է հայ ֆուտբոլիստը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հենրիխ Մխիթարյանը 1 տարով երկարաձգել է «Ինտեր»-ի հետ պայմանագիրը։

Leave a comment