ԿԸՀ-ն դիտավորյալ չի ներմուծել տվյալները, որպեսզի հետագայում մանևրելու հնարավորություն ունենա. Վարդանյան

«ԿԸՀ ներկայացուցիչներն ամեն կերպ փորձեցին շրջանցել մի շատ պարզ հարց։ Մի շատ պարզ հարցի ձևակերպման պարագայում կտեսնեինք, որ իրենց կողմից պետք է վերաքվեարկությունը նշանակվեր»,-  ՍԴ-ում հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննության ընդմիջմանը լրագրողներին ասաց ՍԴ-ում ԲՀԿ ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը։ 

Ըստ նրա, ստացվում է՝ հունիսի 7-ի ընտրությունից հետո տվյալները սխալ մուտքագրելու արդյունքում, նախնական արդյունքների ամփոփման ժամանակ հայտարարվում է՝ ԲՀԿ-ն չի հաղթահարել 4 տոկոս շեմը, մինչդեռ 4 տոկոս շեմը չհաղթահարելը պարզապես իրենց կողմից սխալ թվերը ներմուծելու հետևանք է։ 

«Եթե նախնական արդյունքների արձանագրության մեջ ֆիքսվեր՝ ԲՀԿ-ն հաղթահարել է 4 տոկոս շեմը, այդ դեպքում ԿԸՀ-ն ընտրատեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո պե՞տք է նշանակեր վերաքվեարկություն։ Իհարկե, պետք է նշանակեր։

Ստացվում է՝ ԿԸՀ-ն, իմ գնահատմամբ, դիտավորյալ չի ներմուծել տվյալները, որպեսզի հետագայում մանևրելու հնարավորություն ունենա»,- ասաց Է. Վարդանյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Leave a comment