ՍԴ-ում կողմերի եզրափակիչ ելույթների փուլն է: «Մենք գտնում ենք, որ այս ընտրությունները չեն եղել Սահմանադրության 7-րդ հոդվածին համապատասխան, չեն եղել ազատ, չեն եղել հավասար: Այս պնդումները հիմնավորելու համար ներկայացրեցինք ատելության խոսքի մասշտաբային դրսևորումը, հիմնավորեցինք, որ վարչական ռեսուրսի չարաշահումը եղել է անասելի… Մեր դաշինքի դեմ ապրիլի 7-ին ԸՕ է փոփոխվում, որ անձնանուն չօգտագործվի, որ Սամվել Կարապետյանի անունը չօգտագործվի: Ընտրական ամբողջ գործընթացի ժամանակ Կարապետյանը լինում է տնային կալանքի պայմաններում»,- իր խոսքում ասաց «Ուժեղ Հայաստան»-ից Արամ Վարդևանյանը:
Նշենք, որ ՍԴ-ն այսօր հեռանալու է խորհրդակցական սենյակ: