Զալուժնին Զելենսկուն հայտնել է, որ մտադիր է առաջադրվել նախագահի պաշտոնի համար․ ԶԼՄ

Բաժանորդագրվել

Ուկրաինայի ԶՈւ նախկին գլխավոր հրամանատարն այլևս չի թաքցնում իր քաղաքական հավակնությունները։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Վալերի Զալուժնին Վլադիմիր Զելենսկուն հայտնել է նախագահի պաշտոնի համար առաջադրվելու մտադրության մասին, եթե ընտրությունները կայանան աշնանը։

«Ուկրաինսկայա պրավդա»-ն, հղում անելով իր աղբյուրներին,գրում է, որ նախագահի գրասենյակում Ուկրաինայի ԶՈւ նախկին գլխավոր հրամանատարին փորձել են համոզել հետ կանգնել նախագահական հավակնություններից։

Լրատվամիջոցի տվյալներով՝ Զալուժնիին Կիև են կանչել Մեծ Բրիտանիայից այդ երկրի վարչապետ Կիր Սթարմերի հրաժարականից առաջ։ Նախկին զինվորականը, ինչպես հայտնի է, հիմա զբաղեցնում է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանի պաշտոնը։

ԶԼՄ-ները բազմիցս գրել են, որ Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատարը համարվում է Զելենսկու գլխավոր մրցակիցը և կապեր է հաստատում հնարավոր քաղաքական մրցակիցների հետ։

Leave a comment