«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտարարել է, որ 2026 թվականի հունիսի 7-ին՝ ՀՀ ԱԺ 9-րդ գումարման ընտրությունների օրը, սոցիալական ցանցերում տարածվել է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն՝ 13/7, 13/6, 14/4, 13/37, 13/44, 18/14, 15/53, 15/54, 12/49, 14/44 ընտրատեղամասերում իբր տեղի ունեցած մասսայական հոսանքազրկումների առկայության վերաբերյալ։
Ընկերության հաղորդմամբ՝ նշված պնդումները չեն համապատասխանում իրականությանը և վնասում են ընկերության գործարար համբավը։ ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ լրատվամիջոցներին արդեն ուղարկվել են հերքման պահանջներ՝ հրապարակված տեղեկատվությունը հեռացնելու կամ հերքելու համար։
Նշվում է նաև, որ պահանջը չկատարելու կամ անպատասխան թողնելու դեպքում ընկերությունը պատրաստ է իր իրավունքների պաշտպանությունը իրականացնել դատական կարգով։
Դիտումների քանակ1