Իրանը բանակցում է անվստահելի թշնամու հետ․ Ղալիբաֆ

Քաղաքականություն

Իրանը բանակցում է անվստահելի թշնամու հետ․ Ղալիբաֆ

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է պատերազմի, եթե բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարվեն։

Նրա խոսքով՝ Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցում է ոչ թե որպես բարեկամի, այլ որպես «անվստահելի թշնամու», որը, ըստ նրա, առաջին իսկ հնարավորության դեպքում կգործի Իրանի դեմ։

«Իրականում արդյունավետ բանակցություններ կարող է վարել միայն այն կողմը, որը պատրաստ է նաև պատերազմի։ Եթե անհրաժեշտ լինի նպատակներին հասնել պատերազմով, մենք դա կանենք։ Եթե նրանք հարվածեն մեզ, մենք անպայման կհակահարվածենք», — հայտարարել է Ղալիբաֆը։

Նա նաև անդրադարձել է Լիբանանի իրավիճակին՝ պնդելով, որ Լիբանանի բանակը, իր գնահատմամբ, ծառայում է «սիոնիստական ռեժիմի անվտանգությունն ապահովելու նպատակին»։

Leave a comment