Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանում մեկնարկած Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի հուշամրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Խլոյանը 3:2 հաշվով հաղթել է օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ռուս Մուսա Եվլոևին։

Ըմբիշները հանդիպել են 97 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում։

Երևանի «Դինամո» մարզադահլիճում կայացած գոտեմարտին հետևում էր նաև օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որը բազմիցս մրցել է Մուսա Եվլոևի հետ։

Տեսանյութը՝ այստեղ։

Leave a comment