Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը

Քաղաքականություն

30.06.2026 | 22:20

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գազայի հատվածի խաղաղ բնակչության դեմ իրականացված հանցագործությունների պատասխանատուները փորձում են իրենց գործողությունները քողարկել զրպարտությունների միջոցով, այդ թվում՝ Թուրքիայի հասցեին հնչեցվող մեղադրանքներով։ Այս մասին Էրդողանն ասել է Թուրքիայի կառավարության նիստից հետո ունեցած հեռուստաուղերձում։

«Մենք կտրականապես մերժում ենք մեր երկրի հասցեին հնչող զրպարտությունները հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերը ներկված են Գազայի 75 հազար անմեղ բնակիչների, առաջին հերթին՝ երեխաների և կանանց արյամբ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Նա հիշեցրել է, որ Թուրքիայի պատմության մեջ եղել են դեպքեր, երբ երկիրը ապաստան է տրամադրել նացիստական հալածանքներից փախչող մարդկանց։ Էրդողանի խոսքով՝ նրանք, ովքեր այսօր զրպարտում են Թուրքիային՝ փորձելով թաքցնել Գազայում իրականացվող իրենց հանցագործությունները, այդ փաստը շատ լավ գիտեն։

Հիշեցնենք, որ Իսրայելի կառավարությունը կիրակի օրը քվեարկությամբ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ հավանություն տալով արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի՝ անցած շաբաթվա վերջին ներկայացրած համապատասխան որոշման նախագծին։

Leave a comment