https://arm.sputniknews.ru/20260630/qnnichneri-varkatsvov-mvonakvoji-pajtjuni-hetevum-kangnats-e-uats-n-zlm-ner-104027752.html
Քննիչների վարկածով՝ Մոնակոյի պայթյունի հետևում կանգնած է ՈւԱԾ-ն. ԶԼՄ-ներ
Քննիչների վարկածով՝ Մոնակոյի պայթյունի հետևում կանգնած է ՈւԱԾ-ն. ԶԼՄ-ներ
Sputnik Արմենիա
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Մոնակոյում պայթյունի հետևանքով տուժած գործարար Վադիմ Երմոլաևը մի քանի տարի առաջ «հետ էր կանգնել» Կիևից, իսկ 2019 թվականին… 30.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-30T21:51+0400
2026-06-30T21:51+0400
2026-06-30T21:51+0400
մոնակո
պայթյուն
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1e/104026465_0:114:1500:958_1920x0_80_0_0_e6e24a3b1acd3eb4cf28807ffd6aa08e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Մոնակոյում տեղի ունեցած պայթյունը, քննիչների առաջնային վարկածի համաձայն, կազմակերպվել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության կողմից՝ հավանաբար որպես նախազգուշացում ուկրաինացի գործարար Վադիմ Երմոլաևին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտասահմանյան ԶԼՄ-ներին։Նշվում է, որ մի քանի տարի առաջ գործարարը «հետ էր քաշվել» Ուկրաինայից, իսկ 2019 թվականին հրաժարվել էր Ուկրաինայի քաղաքացիությունից և Կիպրոսի քաղաքացիություն ստացել։ 2023 թվականին Կիևը նրա դեմ անհատական պատժամիջոցներ էր սահմանել։Հրապարակման մեջ նշվում է, որ Մոնակոյի պայթյունի հետևանքով Երմոլաևը ոտքերի ծանր վնասվածքներ է ստացել, իսկ նրա ուղեկցուհին կորցրել է մեկ ոտքը և մյուս ոտնաթաթը։ Գործարարի 13-ամյա որդուն պայթյունի ալիքը 20 մետր հեռու է շպրտել, նա այրվածքներ է ստացել։Պայթյունը տեղի է ունեցել Մոնակոյում հունիսի 29-ի երեկոյան։ Իշխանությունների հայտարարության համաձայն՝ տուժել են մեկ տղամարդ, մեկ կին և մեկ երեխա։ Իրավապահները հնարավոր կասկածյալի ձերբակալման մասին դեռևս չեն հայտնել։
մոնակո
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1e/104026465_177:0:1500:992_1920x0_80_0_0_bc0fe06c2753d99ab9e63750196a42c1.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մոնակո, պայթյուն, ուկրաինա
մոնակո, պայթյուն, ուկրաինա
Բաժանորդագրվել
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Մոնակոյում պայթյունի հետևանքով տուժած գործարար Վադիմ Երմոլաևը մի քանի տարի առաջ «հետ էր կանգնել» Կիևից, իսկ 2019 թվականին հրաժարվել էր Ուկրաինայի քաղաքացիությունից։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Մոնակոյում տեղի ունեցած
պայթյունը, քննիչների առաջնային վարկածի համաձայն, կազմակերպվել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության կողմից՝ հավանաբար որպես նախազգուշացում ուկրաինացի գործարար Վադիմ Երմոլաևին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտասահմանյան ԶԼՄ-ներին։
«Քննիչների առաջնային վարկածն այն է, որ սա ՈւԱԾ-ի կողմից կազմակերպված գործողություն է․․․ Առկա տեղեկությունների համաձայն՝ հարձակումն ավելի շատ նախազգուշացման է նման, քան կանխամտածված սպանության փորձի»,-ասված է հրապարակման մեջ։
Նշվում է, որ մի քանի տարի առաջ գործարարը «հետ էր քաշվել» Ուկրաինայից, իսկ 2019 թվականին հրաժարվել էր Ուկրաինայի քաղաքացիությունից և Կիպրոսի քաղաքացիություն ստացել։ 2023 թվականին Կիևը նրա դեմ անհատական պատժամիջոցներ էր սահմանել։
Հրապարակման մեջ նշվում է, որ Մոնակոյի պայթյունի հետևանքով Երմոլաևը ոտքերի ծանր վնասվածքներ է ստացել, իսկ նրա ուղեկցուհին կորցրել է մեկ ոտքը և մյուս ոտնաթաթը։ Գործարարի 13-ամյա որդուն պայթյունի ալիքը 20 մետր հեռու է շպրտել, նա այրվածքներ է ստացել։
Պայթյունը տեղի է ունեցել Մոնակոյում հունիսի 29-ի երեկոյան։ Իշխանությունների հայտարարության համաձայն՝ տուժել են մեկ տղամարդ, մեկ կին և մեկ երեխա։ Իրավապահները հնարավոր կասկածյալի ձերբակալման մասին դեռևս չեն հայտնել։