ԱՄՆ-Իրան պատերազմի դադարեցման հուշագրի դրույթների կիրառումը կքննարկվի Դոհայում, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով հնարավոր հանդումը։
«Մենք չէինք պլանավորել հանդիպում անցկացնել ամերիկյան կողմի հետ», – հայտարարել է Բաղային։
Նա նշել է, որ վաղը կայանալիք քննարկումները կկենտրոնանան Իսլամաբադի հուշագրի համապատասխան դրույթների իրականացման վրա, իսկ քննարկման թեմաներից մեկը կլինի Կատարում Իրանի սառեցված ակտիվների ապասառեցման հետ կապված դրույթի իրականացումը։
Դիվանագետի խոսքով՝ հուշագրի 11-րդ դրույթը, այսինքն՝ Իրանի սառեցված ակտիվների ապասառեցման գործընթացը, արդեն ընթացքի մեջ է։