Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի խոսքով՝ իրանական պատվիրակությունը կարող է Դոհա ժամանել արդեն հուլիսի 1-ին՝ Կատարի հետ քննարկելու իրանական ակտիվների ապասառեցման հարցը։
«Իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ քննարկումը, հավանաբար, կկայանա Դոհայում վաղը»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Բաղայիի խոսքով՝ բոլոր անհրաժեշտ նախապատրաստական քայլերն արդեն ձեռնարկվել են, և Թեհրանը առաջընթացի հույս ունի։
Նա նաև նշել է, որ Իրանը վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ կսկսի Միացյալ Նահանգների հետ միայն իրանա-ամերիկյան հուշագրի բոլոր կետերի կատարումից հետո։