Սամվել Ալեքսանյանը՝ «Եվրասիա» միջազգային հիմնադրամի փորձագետների խորհրդի անդամ

ՀՀ վաստակավոր լրագրող, «Սյունյաց երկիր» պարբերականի հիմնադիր և գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանն ընտրվել է Մոսկվայում գործող «Եվրասիա» միջազգային հիմնադրամի 2026 թ մրցանակաբաշխության փորձագիտական խորհրդի անդամ։

Հիշեցնենք՝ 2025 թվականի մրցանակաբաշխության արդյունքում Սամվել Ալեքսանյանն արժանացել էր միջազգային մրցույթներից երկուսի դափնեկրի կոչման։

Առաջին մրցանակը՝ «Անկեղծ տեսակետ», ստացել էր «Հրապարակախոսության և վավերագրության ժանրում լավագույն նյութի համար»։

Երկրորդ մրցանակը՝ «Եվրասիայի ձայն ոգեշնչել», հիմնադրամի 15 անվանակարգերից մեկն էր, որին արժանացել է լրագրության ոլորտում ունեցած վաստակի համար։

Leave a comment