ՌԴ-ում տաքսու վարորդներն ավելի քիչ են աշխատանքի դուրս գալիս՝ վառելիքային ճգնաժամի ֆոնին

Քաղաքականություն

30.06.2026 | 16:03

ՌԴ-ում բենզինի խնդիրների պատճառով մի քանի շրջաններում տաքսիների դեֆիցիտ է առաջացել: Վարորդները վառելիքի խնդիրների պատճառով ավելի քիչ ժամեր են աշխատում, հայտնում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով ոլորտի մասնակիցներին, գրում է The Insider-ը։

Առանց վառելիքի մնալու վտանգի պատճառով տաքսու վարորդներն ավելի քիչ են վերցնում երկար երթուղիների կամ քաղաքի կենտրոն ուղևորությունների պատվերներ, հայտնել է Տաքսի ընկերությունների ազգային ասոցիացիան: «Կոմերսանտը» չի նշել, թե որ շրջանների վրա է դա ազդում:

Վարորդների արտահոսքը ոլորտից, տարբեր գնահատականներով, արագացել է 5-10%-ից մինչև 20%-ի: Սա նաև ակնհայտ է ռուսների ծախսերի կառուցվածքում. տաքսիների, մեքենաների համատեղ օգտագործման և մեքենաների վարձույթի ծախսերը նախորդ շաբաթ նվազել են շուրջ 3%-ով, մինչդեռ ապրանքների և ծառայությունների բոլոր կատեգորիաների վրա ծախսերը աճել են 7,9%-ով:

Բենզալցակայաններում գների աճը նվազեցրել է ուղևորափոխադրումների շահութաբերությունը:

The Insider-ի հաշվարկներով՝ վառելիքի պակասն արդեն ազդել է Ռուսաստանի առնվազն 86 շրջանների և օկուպացված տարածքների վրա։

Թարգմանությունը՝ Էմմա  Չոբանյանի

 

 

 

Leave a comment