Թրամփ․ Իրանում արդեն տեղի է ունեցել վարչակարգի հիմնարար փոփոխություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքի հարցազրույցում Իրանին մեղադրել է փոխըմբռնման հուշագիրը ստորագրելու հաջորդ օրն այն խախտելու մեջ։ Միաժամանակ, ԱՄՆ առաջնորդը հայտարարել է Թեհրանի հետ երկարաժամկետ համաձայնագիր կնքելու մտադրության մասին, որը կբացառի Իրանի միջուկային զենք ունենալու հնարավորությունը։
Թրամփն ընդգծել է, որ Իրանի հետ ցանկացած համաձայնագիր պետք է երաշխավորի, որ երկիրը միջուկային զենք չի ունենա։
«Ես մշտական համաձայնագիր կկնքեմ», — հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նաև նշել է, որ չի ձգտել Իրանում վարչակարգի փոփոխության, և երկրի ներկայիս ղեկավարությանը «ավելի իրատեսական» է անվանել։
Ավելի ուշ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանում արդեն «վարչակարգի հիմնարար փոփոխություն» է տեղի ունեցել։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնն այժմ բանակցություններ է վարում Իրանի ղեկավարության, իր բնորոշմամբ, «երրորդ էշելոնի» հետ։