Հուլիսի 1-ից Ռուսաստան մեկնողների համար նոր օրենքներ կգործեն

Եթե մեկնելու եք ՌԴ, ապա իմացեք, որ

2026 թվականի հուլիսի 1-ից Ռուսաստանը պարտադիր է դարձրել RuID (Госуслуги RuID) համակարգով նախնական գրանցումը այն օտարերկրացիների համար, որոնք Ռուսաստան են մեկնում առանց վիզայի։ Սա վերաբերում է նաև Հայաստանի քաղաքացիներին։

Մինչև Ռուսաստան մեկնելը պետք է ներբեռնել պաշտոնական RuID հավելվածը և գրանցվել։

Մուտքի հայտը պետք է ներկայացնել ոչ շուտ, քան 90 օր և ոչ ուշ, քան 72 ժամ մինչև սահմանը հատելը։ Արտակարգ դեպքերում (օրինակ՝ մերձավոր ազգականի մահ կամ ծանր հիվանդություն) դա կարելի է անել մինչև 4 ժամ առաջ։
Գրանցման ընթացքում պահանջվում է.
անձնագրի տվյալներ,

լուսանկար,
այցի նպատակը,
մուտքի և ելքի
նախատեսվող ամսաթվերը,
որոշ դեպքերում նաև ձայնային նմուշ՝ նախնական կենսաչափական նույնականացման համար։

Սահմանին նախկինի պես կարող են իրականացվել նաև կենսաչափական ստուգումներ՝ լուսանկարահանում և մատնահետքերի վերցնում։
Ո՞ւմ չի վերաբերում.
Բացառություններ կան, մասնավորապես՝
Բելառուս քաղաքացիների,
մինչև 6 տարեկան երեխաների,
Ռուսաստան վիզայով մուտք գործողների,
ինչպես նաև որոշ դիվանագիտական և պաշտոնական կարգավիճակ ունեցող անձանց համար։

Այս փոփոխության նպատակը Ռուսաստանի միգրացիոն վերահսկողության թվայնացումն է․ RuID-ի միջոցով ձևավորվում է օտարերկրացու թվային պրոֆիլ, որը հետագայում կարող է օգտագործվել պետական ծառայություններից օգտվելիս և միգրացիոն գործընթացներում։

Leave a comment