Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցի կազմակերպման հարցում որևէ ձգձգում չկա. զրույցը տեղի կունենա, երբ այն համաձայնեցվի, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այստեղ որևէ ձգձգում չկա. շփումները պարզապես տեղի կունենան, երբ ամեն ինչ համաձայնեցվի», – ասել է նա լրագրողներին։
Մամուլի քարտուղարն այս հայտարարությունն արել է՝ ի պատասխան այն դիտարկման, որ թեև Թրամփը, կարծես, ցանկանում էր ավելի շուտ զրուցել Պուտինի հետ, զրույցը դեռևս տեղի չի ունեցել։