https://arm.sputniknews.ru/20260630/trampy-pahanjel-e-ijecnel-benzini-gnery-103996099.html
Թրամփը պահանջել է իջեցնել բենզինի գները
Թրամփը պահանջել է իջեցնել բենզինի գները
Sputnik Արմենիա
ԱՄՆ-ում բենզինի միջին գինն այժմ 3.80 դոլար է մեկ գալոնի համար։ 30.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-30T10:31+0400
2026-06-30T10:31+0400
2026-06-30T10:31+0400
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1d/72866693_0:0:1600:901_1920x0_80_0_0_e9e37666d79a057b5df748a11005cb88.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցցանցում արված հայտարարության մեջ պահանջել է, որ բենզին վաճառողները անհապաղ իջեցնեն վառելիքի գները՝ սպառնալով օրենքի հետ կապված անախորժություններ բոլոր նրանց համար, ովքեր չեն ենթարկվի իր պահանջին։«Բենզին վաճառողները պետք է անհապաղ իջեցնեն գները։ Դրանք չափազանց բարձր են` հաշվի առնելով, որ նավթն այսօր 68 դոլար է մեկ բարելի դիմաց և էժանանում է»,– գրել է Թրամփը։Նա ընդգծել է, որ բենզին վաճառողները «պետք է արագ արձագանքեն այս հայտարարությանը»։«Գների որևէ բարձրացում չի լինի, դա անօրինական է։ Եթե վաճառողները դա չանեն, նրանց մեծ խնդիրներ են սպասում», – ասել է Թրամփը։ԱՄՆ նախագահը մեկ գալոնի (մոտ 3.8 լիտր) դիմաց 2.5 դոլարը ընդունելի գին է անվանել։Թրամփը պահանջել է, որ Կալիֆոռնիայի իշխանությունները, որտեղ միջին գինը բարձր է երկրում առկա գնից միջինից, իջեցնել բենզինի հարկը, որպեսզի այն շուտով չգերազանցի բուն ապրանքի գինը։«Միացյալ Նահանգները դա չեն հանդուրժի, ինչպես նաև Կալիֆոռնիայի բնակիչները», – հայտարարել է Թրամփը։ԱՄՆ-ում բենզինի միջին գինն այժմ 3.80 դոլար է մեկ գալոնի համար, մինչդեռ Կալիֆոռնիայում 5.5 դոլար է։ Վերջին անգամ բենզինը մեկ գալոնի դիմաց 2.5 դոլար է արժեցել 2021 թվականի սկզբին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1d/72866693_24:0:1447:1067_1920x0_80_0_0_4047b0204039de6a5e080ccda7c05857.jpg.webp
դոնալդ թրամփ
ԱՄՆ-ում բենզինի միջին գինն այժմ 3.80 դոլար է մեկ գալոնի համար։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցցանցում արված հայտարարության մեջ պահանջել է, որ բենզին վաճառողները անհապաղ իջեցնեն վառելիքի գները՝ սպառնալով օրենքի հետ կապված անախորժություններ բոլոր նրանց համար, ովքեր չեն ենթարկվի իր պահանջին։
«Բենզին վաճառողները պետք է անհապաղ իջեցնեն գները։ Դրանք չափազանց բարձր են` հաշվի առնելով, որ նավթն այսօր 68 դոլար է մեկ բարելի դիմաց և էժանանում է»,– գրել է Թրամփը։
Նա ընդգծել է, որ բենզին վաճառողները «պետք է արագ արձագանքեն այս հայտարարությանը»։
«Գների որևէ բարձրացում չի լինի, դա անօրինական է։ Եթե վաճառողները դա չանեն, նրանց մեծ խնդիրներ են սպասում», – ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը մեկ գալոնի (մոտ 3.8 լիտր) դիմաց 2.5 դոլարը ընդունելի գին է անվանել։
Թրամփը պահանջել է, որ Կալիֆոռնիայի իշխանությունները, որտեղ միջին գինը բարձր է երկրում առկա գնից միջինից, իջեցնել բենզինի հարկը, որպեսզի այն շուտով չգերազանցի բուն ապրանքի գինը։
«Միացյալ Նահանգները դա չեն հանդուրժի, ինչպես նաև Կալիֆոռնիայի բնակիչները», – հայտարարել է Թրամփը։
ԱՄՆ-ում բենզինի միջին գինն այժմ 3.80 դոլար է մեկ գալոնի համար, մինչդեռ Կալիֆոռնիայում 5.5 դոլար է։ Վերջին անգամ բենզինը մեկ գալոնի դիմաց 2.5 դոլար է արժեցել 2021 թվականի սկզբին։