Հունիսի 24-26-ը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալաթբեկ Մասադիկովը Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի անձնական հրավերով աշխատանքային այց է կատարել Տաջիկստան։
Այցի ընթացքում Տաալաթբեկ Մասադիկովը ծանոթացել է ՀԱՊԿ պատասխանատվության գոտու արտաքին հարավային սահմանի օպերատիվ իրավիճակին, այցելել երեք սահմանապահ ջոկատների տեղամասերում գտնվող սահմանային ուղեկալներ և սահմանային անցակետ։
Նա նաև տեղում ուսումնասիրել է Շուրոաբադի ուղղությամբ՝ լեռնային և դժվարամատչելի տեղանքում կառուցվող սահմանային ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքը։
Տաջիկստանի Հանրապետության Ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մուրոդալի Ռաբջաձոդայի հետ քննարկվել է ՀԱՊԿ միջպետական նպատակային ծրագրի իրականացման ընթացքը, որը միտված է տաջիկա-աֆղանական սահմանի ամրապնդմանը։