ԱԱԾ–ն հերքում է, որ Մեղրիի Կուրիս գյուղ ադրբեջանցիներ են ներթափանցել

https://arm.sputniknews.ru/20261009/aatsn-herqum-e-vor-meghrii-kuris-gjugh-adrbejanciner-en-nertapancel-107895167.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/1846/80/18468011_27:0:895:651_1920x0_80_0_0_80ca0842d541615b76d06e0a5dd4f975.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, սյունիք, ադրբեջանցի

հայաստան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, սյունիք, ադրբեջանցի

Բաժանորդագրվել

Կուրիս գյուղում գյուղացիները տեսել են քաղաքացիական հագուստով 3 անձանց և ենթադրել, որ ադրբեջանցիներ են։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանին սահմանակից Մեղրի համայնքի Կուրիս գյուղում երեք ենթադրյալ ադրբեջանցիների ներթափանցման լուրը ապատեղեկատվություն է։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։

Նշենք, որ ըստ լուրերի` գիշերը Կուրիս գյուղում գյուղացիները տեսել են քաղաքացիական հագուստով 3 անձանց և ենթադրել, որ ադրբեջանցիներ են: Ըստ 24News-ի` գյուղում ու հարակից շրջաններում անմիջապես որոնողական աշխատանքներ են սկսվել:

«Ադրբեջանցիների ներթափանցման լուրը չի համապատասխանում իրականությանը»,– ասացին ԱԱԾ–ից։

Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդին, որը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ։ Անի Ավետիսյանն այժմ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։
Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 5 հոդվածի հատկանիշներով, և երկամսյա կալանք է կիրառվել։

Leave a comment